Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Գեղեցկություն փնտրիր

Գեղեցկություն փնտրիր
11.03.2025 | 00:10

Մարտի 11

Գեղեցկություն քաղիր ամեն մի ծաղկից, ուրախություն` թռչունների երգից ու ծաղիկների գույներից:

Ներշնչիր գեղեցկությունն օդի ու գույնի: Երբ Ես ցանկացա գեղեցիկ մտածում արտահայտել, սքանչելի ծաղիկը ստեղծեցի: Այս արդեն ասել եմ քեզ, մտածի՛ր:

Երբ Ես ցանկանում եմ ներկայացնել մարդկանց, թե ինչպիսին եմ Ես և ինչպիսին է Իմ Հայրը, աշխատում եմ ստեղծել շատ գեղեցիկ նկարագիր:

Ինչպես որ գեղեցիկ ծաղիկն է Իմ Մտածումի պարզ արտահայտությունը, այնպես էլ դուք ընդունեք ձեզ` իբրև արտահայտությունը Իմ հատկությունների. այդ ժամանակ դուք կջանաք արդեն, ձեր կարողության չափով, լավագույն արտահայտությունը լինել ամեն ինչի մեջ. հոգևոր կյանքի, գեղեցկության, մտածումի, ուժի և թե հագնվելու մեջ:

Ըմբոշխնեք, ներս առեք գեղեցկությունը: Երբ ծաղկի կամ ծառի գեղեցկությունը տպավորություն թողնի ձեր հոգու վրա, այդ գեղեցկությունը անմիջապես պատկեր կթողնի այնտեղ, որը այնուհետև, անշուշտ, կարտահայտվի ձեր գործերի մեջ: Իմացեք, որ ոչ երկրային հոգսերը ու ոչ էլ տառապագին մտածումները չկարողացան խանգարել Ինձ` տեսնելու ծաղիկների գեղեցկությունը:

Ձեր շուրջը դարձող այս աշխարհի մեջ գեղեցկությունն ու ուրախությունը միշտ փնտրեք: Երկար նայեք ծաղկին, մինչև որ նրա գեղեցկությունը տեղ գտնի ձեր հոգու մեջ: Այն ձեր կողմից հետ կտրվի աշխարհին ուրախ ժպիտի, բարի խոսքի, ազնիվ մտածումի կամ գեղեցիկ աղոթքի տեսքով:

Հայացքով հետևեք թռչունին: Նրա երգը ընդունեք` իբրև գեղեցիկ պատգամ, առաքված Իմ Հորից: Թող այդ երգը թափանցի մինչև ձեր հոգու խորքը: Այդ նույնպես աշխարհին պիտի վերադարձվի` ասվածի պես: Ժպտացեք, ավելի հաճախ ժպտացեք:

Ավելի շատ սիրեք:

Ես ձեզ հետ եմ:

Ես ձեր Տերն եմ:

Դիտվել է՝ 2123

Մեկնաբանություններ